Իտալիայի ֆինանսական ոստիկանությունը հետաքննում է 12 տրանսֆերային գործարքներ «Ինտերի» և «Ռոմայի» հետ կապված

Իտալիայի ֆինանսական ոստիկանությունը հետաքննում է 12 տրանսֆերային գործարքներ «Ինտերի» և «Ռոմայի» հետ կապված, քանի որ ակումբները կասկածվում են ապօրինի կապիտալ շահույթի մեջ: Այս մասին հայտնում է Football Italia-ն՝ հղում անելով Tuttosport-ին։

Աղբյուրի համաձայն, բացի «Ինտերից» և «Ռոմայից», հետաքննվում են «Սասուոլոյի», «Ատալանտայի» և «Նապոլիի» տրանսֆերները: Հռոմի դատախազությունն արդեն համապատասխան փաստաթղթերն ուղարկել է այլ քաղաքների իր գործընկերներին։

Ընդգծվում է, որ հետաքննությունը կենտրոնացել է այն իրավախախտումների վրա, որոնք առնչվում են «Ռոմայի» մասնակցությամբ տրանսֆերների մասին կեղծ կորպորատիվ հաղորդագրություններին։

Հատուկ հսկողության տակ են 2017-ից 2021 թվականներին իրականացված գործարքները, որոնց թվում են, օրինակ, Ռաջա Նայնգոլանը, ով «Ռոմայից» տեղափոխվել է «Սասուոլո», Դավիդե Ֆրատտեսին, ով նույնպես հռոմեական ակումբից տեղափոխվել է «Սասուոլո»։