Ռոդրիգոն հայտարարել է, որ չի հեռանա «Ռեալից», չնայած խոսակցություններին։
Ավելի վաղ Մադրիդի 23-ամյա բրազիլացի վինգերը «Մանչեսթեր Սիթիի » մասին ասել էր . «Նրանք աշխարհի լավագույն թիմն են, ովքեր լավագույն ֆուտբոլ են ցուցադրում»:
Դրանից հետո հայտնի դարձավ, որ հարձակվողով հետաքրքրված են «քաղաքայինները»։ Նաև պնդում էին, որ խաղացողը կքննարկի իր տարբերակները, եթե նա կորցնի իր կարգավիճակը ակումբում:
«Իհարկե, ես մնում եմ «Ռեալում»։ Ինչո՞ւ պետք է հեռանամ։ Ես մնում եմ»,- ասել է Ռոդրիգոն Չեմպիոնների լիգայի հաղթական եզրափակչից հետո: