Երկու խաղացող կիսել են առաջին տեղը Չեմպիոնների լիգայի 2023/24 մրցաշրջանի ռմբարկուների ցուցակում։
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն և «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը խփել են 8-ական գոլ։
Ֆրանսիացին և անգլիացին անցկացրել են 12-ական հանդիպում և երկուսն էլ վաստակել են երեք 11 մետրանոց:
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը Չեմպիոնների լիգայում 6 գոլի հեղինակ է դարձել։