Ֆրենկի դե Յոնգ․ «Ես պատրաստ եմ ռիսկի դիմել EURO-2024-ին մասնակցելու համար»

Հոլանդիայի հավաքականի և «Բարսելոնայի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը ցանկություն է հայտնել հանդես գալ «նարնջագույնների» կազմում գալիք Եվրոպայի առաջնությունում, չնայած վերջերս ստացել էր կոճի վնասվածք։

«Ես պատրաստ եմ ռիսկի դիմել Եվրո-2024-ին իմ երկրի համար խաղալու համար։ Բայց ամենակարևորն այն է, որ այս վնասվածքը չվերածվի կոճի խրոնիկական վնասվածքի։ Հիմա սա կարծես թե չէ, դրա համար էլ ես չեմ վիրահատվել»,- դե Յոնգի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):

Հիշեցնենք, որ 27-ամյա կիսապաշտպանը կոճի վնասվածք էր ստացել անցած ապրիլի վերջին և շարքից դուրս էր մնացել մինչև ակումբային մրցաշրջանի ավարտը։ Սակայն մայիսի 29-ին Հոլանդիայի հավաքականի մամուլի ծառայությունը հրապարակել է հավաքականի վերջնական կազմը Եվրոպայի 2024 թվականի առաջնության համար, որտեղ ընդգրկվել է Դե Յոնգը։