Հունիսի 2-ին «Ռեալը» Չեմպիոնների լիգայի եզրափակիչում հաղթեց Դորտմունդի «Բորուսիային» (2:0):
Այս հանդիպումը վերջինն էր ակումբային կարիերայում մադրիդցիների կիսապաշտպան Տոնի Կրոսի համար, ով կարիերան ավարտելու է Եվրո-2024-ի ավարտին։
Ութ համարի մարզաշապիկը, որը Կրոսը կրել է Մադրիդի «Ռեալի» կազմում, կստանա «Լոս Բլանկոսի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն։
«Ինձ շատ է դուր գալիս 15 համարը, դա նշանավորեց իմ նորամուտը «Ռեալում», և ես հիանալի ժամանակ անցկացրի դրա հետ, բայց հաջորդ մրցաշրջանում ես կկրեմ 8 համարը»,- ասել է Վալվերդեն Չեմպիոնների լիգայի եզրափակչից հետո։