«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անտոնի Մարսիալը, ով այս մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «կարմիր սատանաներից», հնարավոր է տեղափոխվի «Լիոն» և «Մարսել»: Այս մասին հայտնում է Daily Mail-ը՝ հղում անելով Sky Sports-ին։
Ըստ աղբյուրի՝ 28-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաեւ Թուրքիայի առաջնությունում հանդես եկող «Բեշիքթաշը»։
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում ֆրանսիացի ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է 19 հանդիպման, որոնցում դարձել է երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 10 միլիոն եվրո: