Էնցո Մարեսկան շուտով կդառնա «Չելսիի» գլխավոր մարզիչ։
Ինչպես գրում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, բոլոր փաստաթղթերն արդեն ստորագրված են։
Մարեսկան հինգ տարվա պայմանագիր կկնքի «Չելսիի» հետ՝ մինչև 2030 թվականի հունիսը երկարաձգելու հնարավորությամբ։ Մարզիչն արդեն պայմանագիր է ստորագրել։
Փաստաթղթեր են կազմվել նաև մարզչի հեռանալու համար «Լեսթերին» փոխհատուցման վերաբերյալ։ Ակումբը, որը նախորդ մրցաշրջանի վերջում Մարեսկայի գլխավորությամբ վերադարձավ Պրեմիեր լիգա, կստանա ավելի քան 10 միլիոն եվրո։
Մայիսի 21-ին Մաուրիսիո Պոչետինոն երկկողմանի համաձայնությամբ հեռացավ «Չելսիից»։ Նա ակումբում աշխատել է մեկ տարի։