Երկու ֆուտբոլիստ հեռացավ «Ուրարտուից»

Դրաման Սալուն և Թեմուր Ջիկիան հեռացել են «Ուրարտուից», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Սալուի պայմանագիրն ավարտվել է և կողմերը որոշել են չերակաձգել այն, իսկ Թեմուր Ջիկիան թիմում հանդես էր գալիս վարձակալական հիմունքներով։

Ֆուտբոլիստները միացել էին «Ուրարտուին» 2023 թվականի ձմռանը։

Ռուս ֆուտբոլիստն անցկացրել է 33 հանդիպում և խփել 15 գոլ, իսկ Սալուն անցկացրել է 50 հանդիպում և դարձել 3 գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստները 2022/23 մրցաշրջանում թիմի հետ միասին դարձել են Հայաստանի չեմպիոն և գավաթակիր։