Մադրիդի «Ռեալի» վինգեր Ռոդրիգոն խոսել է թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիի աշխատանքի մասին։
«Նա մասնագետ է, ով գիտի թե ինչպես կառավարել հանդերձարանը և կառավարել այն, ինչ տեղի է ունենում խաղադաշտում: Նա դրա համար թիվ մեկն է: Կարծում եմ՝ նա լավագույնս դուրս բերեց ինձ հետ աշխատելիս: Նա միշտ փորձում է օգնել ինձ, խոսում է ինձ հետ, բացատրում, թե ինչ պետք է բարելավեմ: Սա ինձ համար շատ լավ է։ Այն պահից, երբ նա գլխավորեց ակումբը, ես այլ խաղացող եմ դարձել»,- հարձակվողի խոսքերը մեջբերում է AS-ը։
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Ռոդրիգոն բոլոր մրցաշարերում մասնակցել է 50 հանդիպման, որոնցում դարձել է 17 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։