Լուկա Մոդրիչ. «Մեզ պետք կլինի կենտրոնանալ և ցուցադրել մեր խաղը»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի եզրափակչի առաջիկա հանդիպումը «Բորուսիայի» հետ:

«Սա ամենահանդարտ շաբաթը չէ։ Բոլորը մեզ ֆավորիտ են համարում, բայց դա այդպես չէ, ես շանսերը 50/50 եմ տեսնում։

Նրանք ուժեղ թիմ են, որը հիանալի մրցաշրջան է անցկացրել Չեմպիոնների Լիգայում և բարդ մարտահրավերներ է առաջադրելու մեզ: Մեզ պետք կլինի կենտրոնանալ և ցուցադրել մեր խաղը»,- Մոդրիչի խոսքերն է մեջբերում AS-ը։

Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ հանդիպումը կկայանա վաղը՝ հունիսի 1-ին: