Կարիմ Բենզեման կարող է վերադառնալ Եվրոպա

Ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման կարող է վերադառնալ Եվրոպա։ Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ ֆրանսիացին դժգոհ է Սաուդյան Արաբիայի կյանքից ու ֆուտբոլից, ուստի ցանկանում է հեռանալ «Ալ-Իթթիհադից»։

Ինչպես տեղեկացնում է TodoFichajes-ը, «Ֆեներբախչեն» կարող է պայմանագիր կնքել 36-ամյա Բենզեմայի հետ։ Նշվում է, որ Ժոզե Մոուրինյոյի հայտնվելը մարզչական կամրջի վրա կարող է համոզել ֆրանսիացուն տեղափոխվել թուրքական ակումբ։ Հաղորդվում էր, որ պորտուգալացի մասնագետը տեսանելի ապագայում կարող է գլխավորել թուրքական թիմը։

Transfermarkt-ը Բենզեմային գնահատում է 15 մլն եվրո։