«Նապոլին» լիովին համաձայնության է եկել իտալացի մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ։
Ինչպես հայտնում է ինսայդեր և լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն իր սոցիալական ցանցերում, կողմերը համաձայնության են եկել բոլոր կետերի շուրջ՝ ներառյալ հավելյալ վճարումները, իմիջի իրավունքները և մարզչական շտաբը։
Աղբյուրի տեղեկություններով՝ 54-ամյա մասնագետը պայմանագիր կկնքի մինչև 2027 թվականը։
Կոնտեի վերջին աշխատանքը եղել է «Թոթենհեմը», որտեղ նա գլխավորել է 2021-2023 թվականներին։