Անտուան ​​Գրիզման. «Ցանկանում եմ հաղթել Եվրոպայի առաջնությունում»

Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան ​​Գրիզմանը հույս ունի հաղթել 2024 թվականի Եվրոպայի առաջնությունում։

«Ցանկանում եմ հաղթել այս Եվրոպայի առաջնությունում։ 2016-ը ինձ ցավ պատճառեց, մենք մոտ էինք հաղթելուն։ Ցանկությամբ և ամբիցիաներով եմ սպասում Եվրո-2024-ին։

Խաղադաշտում գլխավորը միասնական թիմ լինելն է։ Մեզ անհրաժեշտ կլինի շատ ուժեղ պաշտպանվել, որպեսզի հնարավորինս հեռու գնանք»,- Գրիզմանի խոսքերն է մեջբերում Foot Mercato-ն:

Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Գերմանիայում հունիսի 14-ից հուլիսի 14-ը։ Ֆրանսիայի հավաքականը խմբում կխաղա Ավստրիայի, Հոլանդիայի և Լեհաստանի հետ։