Հանս-Դիտեր Ֆլիկ․ ««Բարսելոնայի» ակադեմիան լավագույններից մեկն է աշխարհում»

Հանս-Դիտեր Ֆլիկը գովել է «Բարսելոնայի» երիտասարդ ֆուտբոլիստներին։

Այսօր գերմանացի մասնագետը գլխավորել է կատալոնական թիմը՝ կնքելով 2 տարվա պայմանագիր։

«Բարսելոնայի ակադեմիան լավագույններից մեկն է աշխարհում: Հիմնական թիմն ունի փորձառու խաղացողների և տաղանդավոր երիտասարդների հիանալի համադրություն:

Կարծում եմ՝ պետք է աշխատենք թիմն ավելի լավը դարձնելու համար։ Սա մեր համատեղ աշխատանքն է Դեկոյի և Նախագահ Ժոան Լապորտայի հետ: Թիմային աշխատանքն ինձ համար կարևոր է»,- ասել է Ֆլիկը ակումբի մամուլի ծառայությանը։