Չավին մտադիր է մեկ մրցաշրջան ընդմիջել

«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Չավին պատրաստվում է հաջորդ մրցաշրջանի համար հանգստանալ աշխատանքից, հայտնում է AS-ը։

Մայիսի 24-ին «Բարսելոնան» հայտարարեց Չավիին թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնելու մասին։ Անցած մրցաշրջանում թիմը Լա Լիգայում գրավեց 2-րդ տեղը՝ չեմպիոնական պայքարում զիջելով Մադրիդի «Ռեալին»։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ կատալոնացիների պայմանագիրը Չավիի հետ դեռ խզված չէ։

Անցած ձմռանը «Այաքսը» հետաքրքրված էր Չավիի թեկնածությունով։ Մարզչի հասանելիության մասին ոչ պաշտոնական հարցումներ են արել «Մանչեսթեր Յունայթեդը» և «Միլանը»: Բացի այդ, Չավիին առաջարկվել է գլխավորել Հարավային Կորեայի հավաքականը։