Կիլիան Մբապպեն նշել է, թե որ իտալական ակումբում կցանկանար խաղալ

Ֆրանսիայի հավաքականի ավագ Կիլիան Մբապպեն խոստովանել է, որ Իտալիայում կցանկանար խաղալ միայն «Միլանում»։

25-ամյա Մբապպեի խոսքով՝ ինքը մանկուց երկրպագում է «ռոսոներիներին»։

«Ես միշտ ասել եմ, որ եթե մի օր ստիպված լինեմ գնալ իտալական ակումբ, դա կլինի «Միլանը»: Ես մանկուց եղել եմ «Միլանի» մեծ երկրպագու և դիտում եմ նրանց բոլոր հանդիպումները Ա Սերիայում»,- Մբապպեի խոսքը մեջբերում է Goal-ը Sky Sport-ի եթերում։

Հունիսի վերջին կլրանա Մբապպեի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ, և նա կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»։