EURO-2024. Նիդերլանդների հավաքականի հայտացուցակը

Նիդերլանդների հավաքականի մամուլի ծառայությունը հրապարակել է հավաքականի վերջնական կազմը Եվրոպայի 2024 թվականի առաջնության համար։ Նախնական հայտի համեմատ Նիդերլանդները հավաքականից հեռացրել է Յան Մացենին, Նիկ Օլային, Քվինտեն Թիմբերին և Մարտին դե Ռոնին։

Դարպասապահներ՝ Բարտ Վերբրյուգեն, Մարկ Ֆլեկկեն, Յուստին Բեյլո։

Պաշտպաններ՝ Նաթան Ակե, Դեյլի Բլինդ, Մաթիյս դե Լիխտ, Վիրջիլ վան Դեյկ, Լյուտշարել Գերտրեյդա, Ժերեմի Ֆրիմպոնգ, Ստեֆան դե Վրայ, Դենզել Դումֆրիս, Միկի վան դե Վեն։

Կիսապաշտպաններ՝ Ժորժինյո Վեյնալդում, Յոեյ Վերման, Ռայան Գրավենբերխ, Ֆրենկի դե Յոնգ, Թյոն Կոպմեյներս, Տեյանի Ռեյնդերս, Յերդի Շաուտեն։

Հարձակվողներ՝ Սթիվեն Բերգվեյն, Բրայան Բրոբի, Վաուտ Վեգորստ, Մեմֆիս Դեպայ, Դոնիել Մալեն, Խավի Սիմոնս: