Վիրջիլ վան Դեյկը նշել է, թե որ ակումբում կշարունակի կարիերան նոր մրցաշրջանում

«Լիվերպուլի» ավագ Վիրջիլ վան Դեյկը հայտարարել է, որ հաջորդ մրցաշրջանում կմնա ակումբում։

Հիշեցնենք, որ երկարամյա մարզիչ Յուրգեն Կլոպը 2023/24 մրցաշրջանի վերջում հեռացավ թիմից։ Կլոպն իր որոշման մասին հայտարարեց հունվարին, իսկ դրանից հետո Վան Դեյկը նշել էր, որ չգիտի՝ կմնա՞ ակումբում։

Այժմ պաշտպանը երկրպագուներին վստահեցրել է, որ կշարունակի հանդես գալ «Լիվերպուլում» նոր գլխավոր մարզիչ Արնե Սլոթի գլխավորությամբ։

«Ես այստեղ եմ մարզչի համար և անհամբեր սպասում եմ նոր մրցաշրջանին», – Վան Դեյկի խոսքերն է մեջբերում NOS-ը։