Տոնի Կրոսը հայտնել է, թե ինչով է զբաղվելու կարիերան ավարտելուց հետո

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը խոսել է կարիերան ավարտից հետո իր ծրագրերի մասին։

«Ապագա պլաններ. Երեխաներիս հետ տանը կլինեմ։ Ես ֆուտբոլի ակադեմիա ունեմ, Գերմանիայում բացել եմ նաև մինի լիգա»,- Կրոսի խոսքերը մեջբերում է Madrid Xtra-ն։

34-ամյա Կրոսն այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 47 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։