«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը ամենայն հավանականությամբ կհեռացնեն թիմի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագին։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ անգլիական ակումբի ղեկավարությունը կապ է հաստատել «Բրայթոնի» նախկին մարզիչ Ռոբերտո Դե Զերբիի հետ, ում ֆուտբոլային ոճը նրանց դուր է եկել։
Միևնույն ժամանակ, «Մանչեսթեր Յունայթեդը» թիմի ղեկավարի հնարավոր թեկնածուների կարճ ցուցակում ներառել է նաև «Բավարիայի» նախկին մարզիչ Թոմաս Տուխելին, «Իպսվիչի» գլխավոր մարզիչ Կիրան Մաքքենային, «Չելսիից» հեռացված Մաուրիսիո Պոչետինոյին և «Բրենթֆորդի» գլխավոր մարզիչ Թոմաս Ֆրանկին։
Հիշեցնենք, որ մայիսի 18-ին Ռոբետո Դե Զերբին ու նրա ակումբը՝ «Բրայթոնը» որոշել են երկկողմանի համաձայնությամբ խզել պայմանագիրը։