Լուկա Մոդրիչը հայտնել է, որ իր ապագայի վերաբերյալ որոշումն արդեն կայացված է

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հայտնել է, որ իր ապագայի վերաբերյալ որոշումն արդեն կայացված է։

Գործող համաձայնագրի ժամկետը լրանում է մրցաշրջանի ավարտին։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 38-ամյա խորվաթը համաձայնել է աշխատավարձի կրճատմանը՝ հանուն նոր պայմանագրի։ Սպասվում է, որ պայմանագիրը կկնքվի «Բորուսիայի» հետ Չեմպիոնների լիգայի եզրափակչից անմիջապես հետո։

«Իմ ապագայի վերաբերյալ որոշումը կայացված է, բայց ես դեռ չեմ կարող այդ մասին ձեզ ասել։ Ես միշտ ասել եմ, որ ցանկանում եմ կարիերաս ավարտել «Ռեալում», դա այն է, ինչ ես իսկապես ցանկանում եմ։ Սա իմ երազանքն է, սա իմ տունն է, իմ կյանքի ակումբը։

Ես ցանկանում եմ նույն հրաժեշտը, ինչ Տոնի Կրոսը ունեցավ», – Մոդրիչի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Այս մրցաշրջանում Լուկա Մոդրիչը մասնակցել է 44 հանդիպման, դարձել 2 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։