Ջուդ Բելինգհեմ. «Ես չեմ ցանկանում սրել իրավիճակը»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը մեկնաբանել է «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապպեի հնարավոր տեղափոխությունը մադրիդյան ակումբ։

«Ես չեմ ցանկանում սրել իրավիճակը։ Երևի դժվար է, երբ բոլորը խոսում են նրա մասին, բայց այո, շատ լավ կլիներ, եթե տրանսֆերը կայանար»,- Բելինգհեմի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։

Հիշեցնենք, որ Կիլիան Մբապպեն մրցաշրջանի վերջում հայտարարել էր ՊՍԺ-ից հեռանալու մասին։ 2023/2024 մրցաշրջանում Կիլիանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 48 հանդիպման, որոնցում խփել է 44 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում։