Իտալացի հայտնի մասնագետ Անտոնիո Կոնտեն մոտ է «Նապոլիի» հետ երեք տարվա պայմանագիր կնքելուն։ Այս մասին հայտնում է Football Italia-ն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ «Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը Կոնտեին առաջարկում է գլխավորել նեապոլիտանական ակումբը և հայտարարում է 9 միլիոն եվրո աշխատավարձ՝ գումարած 1 միլիոն եվրո բոնուս Ա Սերիայում հաղթելու համար։
54-ամյա մասնագետի վերջին աշխատավայրը եղել է Լոնդոնի «Թոթենհեմը», որը նա գլխավորել է 2021-ից 2023 թվականներին։ «Նապոլին» ավարտեց 2023/2024 մրցաշրջանը Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 10-րդ տեղում։