Պաշտոնական․ Անտոնի Մարսիալը կհեռանա «Մանչեսթեր Յունայթեդից»

Հարձակվող Անտոնի Մարսիալը հայտարարել է, որ հեռանում է «Մանչեսթեր Յունայթեդից»։ Այս մասին 28-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստը գրել է իր սոցիալական ցանցերում։

«Ահա ճնշող էմոցիաներով եմ հրաժեշտ տալիս ձեզ: Ակումբում ինը անհավանական տարիներից հետո ժամանակն է սկսել նոր էջ իմ կարիերայում»,- գրել է Մարսիալը սոցիալական ցանցերում։

Մարսիալը «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2015 թվականից՝ «Մոնակոյից» տեղափոխվելուց հետո։ 2022 թվականին նա վեց ամիս վարձավճարով անցկացրել է «Սևիլիայում»։