Տոնի Կրոոսի երեխաները չեն կարողացել զսպել իրենց արցունքները հոր հրաժեշտի խաղին

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսն իր կարիերայի վերջին հանդիպումն է անցկացրել «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում»։

Գերմանացի կիսապաշտպանը մասնակցել է «Բետիսի» դեմ 38-րդ տուրի խաղին (0:0) ու փոխարինվել 86-րդ րոպեին։

Տրիբունաները Կրոսին հոտնկայս ծափահարեցին, և նրա երեխաները չկարողացան զսպել իրենց արցունքները՝ տեսնելով, թե ինչպես է հայրը հեռանում խաղադաշտից։

Կրոսն ամուսնացել է իր ընկերուհու՝ Ջեսիկա Ֆարբերի հետ 2015 թվականին, զույգն ունի երկու որդի և մեկ դուստր։

Հունիսի 1-ին «Ռեալը» կհանդիպի Դորտմունդի «Բորուսիայի» հետ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, որի վճռորոշ հանդիպումը կկայանա Լոնդոնում՝ «Ուեմբլիում»: