Այս ցուցանիշը «Ռեալի» պատմության երրորդ արդյունքն էր

Մայիսի 25-ին «Ռեալը» հյուրընկալել էր «Բետիսին» Լա Լիգայի եզրափակիչ՝ 38-րդ տուրի խաղում։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ առանց խփած գոլերի՝ 0:0։

«Ռեալը» 95 միավորով զբաղեցրել է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը:

Վաստակած 95 միավորը երրորդն է «Ռեալի» պատմության մեջ: Ավելի լավ էր միայն 2009/10 մրցաշրջանում Մանուել Պելեգրինիի, իսկ 2011/12 մրցաշրջանում Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ։