Սոֆյան Ամրաբատը խոսել է իր ապագայի մասին

Կիսապաշտպան Սոֆյան Ամրաբատը խոսել է իր ապագայի մասին։ 2023/2024 մրցաշրջանում մարոկկացին վարձավճարով հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդում»՝ ֆուտբոլիստի իրավունքները պատկանում են «Ֆիորենտինային»։

««Մանչեսթեր Յունայթեդում» մնալը միանշանակ տարբերակ է։ Մենք խոսելու ենք այս մասին: «Մանչեսթեր Յունայթեդը» աշխարհի ամենամեծ ակումբն է, ուստի ո՞վ չի ցանկանա այստեղ ֆուտբոլ խաղալ», – ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Ziggo Sport-ը։

Ամրաբատը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 30 հանդիպում։ Կիսապաշտպանը աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով։