Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է ՌՊԼ-ի լավագույն կիսապաշտպան

«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը 2023/24 մրցաշրջանի արդյունքներով ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի լավագույն կիսապաշտպան։

Լավագույն կիսապաշտպանի մրցանակի համար պայքարում էին նաև Դանիլ Պրուցևը (Սպարտակ) և Անտոն Միրանչուկը (Լոկոմոտիվ)։

Նախորդ մրցաշրջանում 23-ամյա կիսապաշտպանը ՌՊԼ-ի 29 խաղում դարձել է 11 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։