«Մանչեսթեր Սիթիի» վինգեր Ջեկ Գրիլիշը մեկնաբանել է իր ելույթը Պրեմիեր Լիգայում այս մրցաշրջանում։
«Ես բարձր չափանիշներ ունեմ, ուստի կարծում եմ, որ կարող էի ավելին անել որոշ հանդիպումներում: Մենք շատ լավ խաղացողներ ունենք, ուստի դժվար է: Աշխարհում ոչ մի թիմ չունի այնպիսի ռոտացիա, ինչպիսին մենք ունենք, բայց դա դրա գեղեցկությունն է»,- Գրիլիշի խոսքերն է մեջբերում The Sun-ը։
Այս մրցաշրջանում 28-ամյա հարձակվողը Պրեմիեր Լիգայում անցկացրել է 20 հանդիպում, դարձել 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։