«Բարսելոնան» սկսել է մեծ հետաքրքրություն ցուցաբերել «Նապոլիի» հարձակվող Խվիչա Կվարացխելիայի հետ պայմանագիր կնքելու հարցում:
Ինչպես հայտնում է La Gazzetta dello Sport-ը, կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Չավին վրացի ֆուտբոլիստի մեծ երկրպագուն է։
Հավանականություն կա, որ Կվարացխելիան ամռանը կհեռանա «Նապոլից», քանի որ կողմերը չեն կարողանում պայմանավորվել ֆուտբոլիստի աշխատավարձի շուրջ նոր պայմանագրով:
Բացի այդ, իտալական ակումբը վտանգում է Չեմպիոնների Լիգայի հաջորդ խաղարկությունում չմասնակցելը, ինչը նույնպես կարող է ազդել Կվարացխելիայի՝ թիմից հեռանալու որոշման վրա: