Կրիշտիանու Ռոնալդուն 2011 թվականից հետո առաջին անգամ հասավ այս ցուցանիշին

Սաուդյան Արաբիայի առաջնության 26-րդ տուրի խաղում «Ալ-Նասրը» 8։0 հաշվով ջախջախիչ հաղթանակ է տոնել «Աբհայի» նկատմամբ։

Այս խաղում հեթ-տրիկի հեղինակ դարձավ «Ալ-Նասրի» գլխավոր աստղ Կրիշտիանու Ռոնալդուն, ով երկու գոլ խփեց տուգանային հարվածներից։

Ինչպես տեղեկացնում է Messivsronaldo կայքը, պորտուգալացին 2011 թվականից հետո առաջին անգամ տուգանային հարվածից երկու անգամ հրավել է մրցակցի դարպասը։ Վերջին անգամ դա տեղի է ունեցել «Վիլյառեալի» հետ խաղում (22-րդ և 90-րդ րոպեներին), երբ Ռոնալդուն խաղում էր «Ռեալի» կազմում։

Ընդհանուր առմամբ, հարձակվողն իր կարիերայի ընթացքում 4-րդ անգամ տուգանային հարվածից մեկ խաղում երկու անգամ գրավել է դարպասը։