BUNDESLIGA. «Բորուսիան» արտագնա խաղում հաղթեց «Բավարիային» (VIDEO)

Գերմանական Բունդեսլիգայի 27-րդ տուրում «Բորուսիան» արտագնա խաղում մրցեց «Բավարիայի» դեմ։

Դորտմունդյան թիմը կարողացավ հյուրընկալվելիս հաղթել 2:0 հաշվով։

Հանդիպման 10-րդ րոպեին հաշիվը բացեց Կարիմ Ադեյեմին, իսկ 83-րդ րոպեին կրկանապատկեց իր թիմի առավելությունը Յուլիան Ռեյերսոնը։

«Բորուսիան» այս խաղից հետո ունի 43 միավորով ու 4-րդն է, իսկ «Բավարիան»՝ 60 միավորով 2-րդն է։