Ֆրանսիական Լիգա 1-ը ներկայացրել է նոր լոգոտիպը (VIDEO)

Ֆրանսիական Լիգա 1-ը ներկայացրել է լոգոտիպը, որն օգտագործելու է 2024/25 մրցաշրջանից սկսած:

«Նոր տարբերանշան։ Նոր դարաշրջան»,- ասվում է Ֆրանսիայի առաջնության սոցցանցում։

Հիշեցնենք, որ նոր մրցաշրջանից Ֆրանսիայի առաջնությունը կկոչվի McDonald’s Ligue 1։ Հանրային սննդի ոլորտում գործող ամերիկյան կորպորացիան տարեկան 20 մլն եվրո կվճարի Ֆրանսիայի առաջնության անվանման իրավունքների համար։ Մինչ այժմ առաջնության ներկայիս գործընկեր Uber-ը վճարել է 15 մլն եվրո։