Գերմանիան հյուրընկալվելիս հաղթեց Ֆրանսիայի ընտրանուն (VIDEO)

Գերմանիայի հավաքականը հյուրընկալվելիս հաղթեց Ֆրանսիայի ընտրանուն ընկերական խաղում։

Արդեն 7-րդ վայրկյանին գերմանացիները բացեցին հաշիվը. Ֆլորիան Վիրցը գոլի հեղինակ դարձավ Տոնի Կրոսի փոխանցումից։

Երկրորդ խաղակեսի սկզբում Բունդեսթիմն ամրապնդեց առավելությունը՝ Կայ Հավերցի գոլի շնորհիվ։ Արդյունքում Յուլիան Նագելսմանի թիմը հաղթանակ տարավ 2։0 հաշվով։

Հաջորդ ստուգողական հանդիպումը Գերմանիան կանցկացնի տանը Հոլանդիայի հետ, իսկ Ֆրանսիան՝ Չիլիի հետ: Երկու խաղերն էլ տեղի կունենան մարտի 26-ին։

https://youtu.be/UW_nbWaxtCg?si=kC1JDblBI8TnC5kB