Չեխիայի հավաքականը ընկերական խաղում հաղթել է Նորվեգիայի ընտրանուն (VIDEO)

Չեխիայի հավաքականը ընկերական խաղում հաղթել է Նորվեգիայի ընտրանուն։ Մարտի 22-ին Օսլոյում կայացած հանդիպումն ավարտվել է 2։1 հաշվով՝ հօգուտ հյուրերի։

Խաղի 20-րդ րոպեին Օսկար Բոբի գոլին չեխերը պատասխանեցին 37-րդ րոպեին Դավիդ Զիմայի դիպուկ հարվածով։ Չեխիայի հավաքականի հաղթական գոլը խփեց Անտոնին Բարակին՝ 85-րդ րոպեին։

Նորվեգիայի հավաքականի հարձակվող Էրլինգ Հոլանդը խաղացել է 75 րոպե, սակայն արդյունավետ չի եղել։