Դանի Կարվախալը բացատրել է, թե ինչու է «Բարսելոնան» ավելի շատ վստահում ակադեմիայի սաներին, քան «Ռեալը

Մադրիդի «Ռեալի» աջ պաշտպան Դանիել Կարվախալը կարծում է, որ Բարսելոնայում ակադեմիայի ֆուտբոլիստների հաճախակի օգտագործումը անհրաժեշտ միջոց է։

«Բլաուգրանայի» գլխավոր մարզիչ Չավի ՉԷրնանդեսը կանոնավոր կերպով առաջին թիմում օգտագործում է տեղի ակադեմիայի երիտասարդներին: Վերջերս հիմնական կազմում իրենց դրսևորելու հնարավորություններ են ստացել Լամին Յամալը, Պաու Կուբարսին, Ֆերմին Լոպեսը և շատ ուրիշներ, իրենց բարձր մակարդակն ապացուցել են նաև Գավին և Ալեխանդրո Բալդեն։

««Բարսան» ավելի շատ է օգտագործում ակադեմիայի ֆուտբոլիստներին, քան «Ռեալը»: Կարծում եմ՝ տարբերությունը ակումբների ֆինանսական հնարավորությունների մեջ է։ Երբ ֆինանսապես լավ գործեր չունես, պետք է օգտագործես ակադեմիայի ռեսուրսները, երբ դու «Ռեալն» ես և կարող ես պայմանագիր կնքել Բելինգհեմի հետ, դու դա անում ես»,- Կարվախալի խոսքերն է մեջբերում Madrid Zone-ն։