MLS. Լուիս Սուարեսի դուբլը հաղթանակ պարգևեց «Ինտեր Մայամիին» (VIDEO)

«Ինտեր Մայամին» արտագնա հաղթանակ տարավ «Դի Սի Յունայթեդի» նկատմամբ MLS-ի կանոնավոր առաջնության խաղում:

Հանդիպումն ավարտվել է 3։1 հաշվով։ Դուբլի հեղինակ դարձավ «Բարսելոնայի» նախկին հարձակվող Լուիս Սուարեսը, իսկ հաղթողների կազմում եւս մեկ գոլ խփեց Լեոնարդո Կամպանան։

Արգենտինացի Լիոնել Մեսսին այս հանդիպումը բաց թողեց վնասվածքի պատճառով։

«Ինտեր Մայամին» հինգ խաղից հետո 10 միավորով գլխավորում է Արևելյան կոնֆերենցիայի աղյուսակը, «Դի Սի Յունայթեդը» 7-րդ տեղում է։