«Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան հեռացել է Թուրինից, հայտնում է Tuttomercatoweb-ը։
Փետրվարի 29-ին հայտնի դարձավ, որ 30-ամյա ֆրանսիացին որակազրկվել է 4 տարով՝ հակադոպինգային կանոնները խախտելու համար։
Ըստ աղբյուրի՝ Պոգբան Թուրինից հեռացել է 10 օր առաջ։ Բացի այդ, նա խզել է առանձնատան վարձակալության պայմանագիրը, որտեղ ապրում էր «Յուվենտուս» վերադառնալուց հետո։
Հաղորդվում է, որ դա տեղի է ունեցել իտալական ակումբից նրա հեռանալու մոտալուտ լինելու պատճառով։
Պոգբան «Յուվենտուս» է վերադարձել «Մանչեսթեր Յունայթեդից» 2022 թվականին։ Դրանից հետո նա թուրինյան թիմի կազմում անցկացրել է 12 հանդիպում՝ դառնալով մեկ գոլային փոխանցման հեղինակ։