Թեո Էրնանդեսը կարող է բաց թողնել հաջորդ հանդիպումը

«Միլանի» պաշտպան Թեո Էրնանդեսը վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել Ա Սերիայի 27-րդ տուրի «Լացիոյի» հետ հանդիպումը։ Այս մասին հայտնում է Goal-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ ֆրանսիացի ֆուտբոլիստը մարզման ժամանակ ցավոտ հարված է ստացել ոտքին։ Մարզչական շտաբը կասկածներ ունի ֆուտբոլիստի՝ առաջիկա հանդիպմանը մասնակցելու հարցում։

Նշվում է, որ վերջնական որոշումը կկայացնի գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին` հանդիպումից անմիջապես առաջ ակումբի բժշկական անձնակազմի հետ խորհրդակցելուց հետո:

«Լացիո» – «Միլան» հանդիպումը կկայանա մարտի 1-ին, մեկնարկը՝ 22:45-ին։