«Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը խոսել է թիմի հարձակվող Վիկտոր Օսիմհենի ապագայի մասին։
«Որոշ խաղացողներ մնում են երկար տարիներ, մյուսներին փնտրում են ՊՍԺ-ն, «Արսենալը», «Մանչեսթեր Սիթին», «Չելսին»։ Դժվար է խաղացողներին պահել, երբ նրանց ցանկանում են գնել հարուստ ակումբները: Կարող եմ հաստատել, որ նրա պայմանագրում շատ բարձր փրկագին է նախատեսված»,- Դե Լաուրենտիսի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
25-ամյա նիգերիացու պայմանագիրը «Նապոլիի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականը: Transfermarkt պորտալը նրա արժեքը գնահատում է 110 միլիոն եվրո։
Այս մրցաշրջանում Օսիմհենը «Նապոլիի» կազմում անցկացրել է 21 հանդիպում, դարձել 13 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։