LA LIGA. «Բարսելոնան» երեք գոլ խփեց, բայց չկարողացավ հաղթել «Գրանադային» (VIDEO)

Իսպանական Լա Լիգայի 24-րդ տուրում «Բարսելոնան» տանը մրցեց «Գրանադայի» դեմ։

Առաջին խաղակեսի սկզբում 16-ամյա Յամալը բացեց խաղի հաշիվը, սակայն 43-րդ րոպեին «Գրանադան» հավասարեցրեց, իսկ երկրորդ կեսում հաշվի մեջ առաջ անցավ։

Րոպեներ անց Լևանդովսկին հավասարեցրեց խաղի հաշիվը, բայց Լա Լիգայի հետնապահներից մեկը երրորդ գոլը խփեց Շտեգենի դարպասը։

Հանդիպման 80-րդ րոպեին Յամալը դուբլ ձևակերպեց ու խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 3։3։

Այս խաղից հետո «Բարսելոնան» ունի 51 միավոր ու 3-րդն է, իսկ «Գրանադայի»՝ 13 միավորով 19-րդն է։