PREMIER LEAGUE. «Արսենալը» քարը քարի վրա չթողեց «Վեսթ Հեմին» (VIDEO)

Անգլիական Պրեմիեր Լիգայի 24-րդ տուրում «Վեսթ Հեմը» տանը մրցեց «Արսենալի» դեմ։

Միկել Արտետայի տղաները քարը քարի վրա չթողեցին «Վեսթ Հեմին»՝ մրցակցի դարպասն ուղարկելով 6 գնդակ։

Առաջին կեսում «Արսենալի» 4 ֆուտբոլիստներ՝ Սալիբան, Գաբրիելը, Սական ու Տրոսարը գրավեցին Ալֆոնս Արեոլայի դարպասը։

Երկրորդ կեսում Սական դուբլ ձևակերպեց, իսկ արդեն 65-րդ րոպեին Դեկլան Ռայսը հեռահար ֆանտաստիկ հարվածով խփեց իր նախկին թիմի դարպասը։

Այս խաղից հետո «Արսենալն» ունի 52 միավոր ու 3-րդն է, իսկ «Վեսթ Հեմը»՝ 36 միավորով 8-րդը։