Արգենտինա – Նիգերիա ընկերական հանդիպումը չի կայանա։ Այս մասին հայտնում է Հանչժոուի սպորտային կոմիտեն։
«Հայտնի պատճառներով իրավասու մարմինները եկել են այն եզրակացության, որ Արգենտինայի հավաքականի մասնակցությամբ խաղ անցկացնելու համար պայմաններ չկան։ Որոշում է կայացվել չեղարկել այս միջոցառումը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Խաղը պետք է կայանար մարտին Չինաստանում։