ՊՍԺ-ի հարձակվող Ռանդալ Կոլո-Մուանին խոստովանել է, որ ավելի երջանիկ էր Գերմանիայում։
«Գերմանիայում ես ինձ վստահ էի զգում, ուստի երջանիկ էի խաղադաշտում: Ինձ ուղղակի պետք է երջանիկ և վստահ լինել: Եվ ամեն ինչ կաշխատի ժամացույցի նման: Այսօր ես երջանիկ եմ։ Բայց ես այնքան երջանիկ չեմ, որքան Գերմանիայում։ Կրկնում եմ՝ ուրախ եմ ՊՍԺ-ի խաղացող լինելու համար: Բայց ես կարող էի էլ ավելի լավ խաղալ»,- Կոլո Մուանիի խոսքերն է մեջբերում L’Equipe-ը։
Ֆրանսիացի հարձակվողը ՊՍԺ է տեղափոխվել անցած ամառ: Դրանից հետո նա 27 խաղում դարձել է 11 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։