PREMIER LEAGUE. «Թոթենհեմը» խաղի վերջում կորզեց հաղթանակը, «Լիվերպուլը» հաղթեց (VIDEO)

Անգլիական Պրեմիեր Լիգայի 24-րդ տուրում «Թոթենհեմը» սեփական հարկի տակ ընդունել էր «Բրայթոնին»։

Հանդիպման առաջին կեսի 17-րդ րոպեին Պասկալ Գրոսը բացեց խաղի հաշիվը։ Առաջին կեսում Դե Զերբիի սաները հաղթեցին, սակայն երկրորդ կեսում լոնդոնյան ակումբը հավասարեցրեց խաղի հաշիվը։

Խաղի 60-րդ րոպեին  Պապ Սարրը հավասարեցրեց խաղի հաշիվը։ Խաղավերջում՝ 90+7-րդ րոպեին Բրենան Ջոնսոնը կարողացավ խփել լոնդոնյան թիմի երկրորդ գոլն ու հաղթանակ պարգևել։

Հանդիպումն ավարտվեց 2։1՝ հօգուտ «Թոթենհեմի»։

Միաժամանակ ընթացող մեկ այլ խաղում «Լիվերպուլն» Էնֆիլդում մրցեց «Բարնլիի» դեմ։

Յուրգեն Կլոպի տղաները վստահ հանդիպում անցկացրին ու ուժեղ գտնվեցին «Բարնլիից»։

31-րդ րոպեին Դիոգու Ժոտան հաշվի մեջ առաջ մղեց մերսիսայդյան ակումբին։ Առաջին կեսի վերջում Դարա Օ՛շին հավասարեցրեց խաղի հաշիվը, բայց երկրորդ կեսում Կլոպի տղաները ևս երկու գոլ խփեցին ու հաղթեցին 3։1 հաշվով։

Այս խաղերից հետո «Լիվերպուլն» ունի 54 միավոր ու առաջինն է։ «Թոթենհեմը» իր ակտիվում ունի ունի 47 միավոր ու 4-րդն է։ «Բրայթոնը» ոչ-ոքիից հետո 35 միավորով 8-րդն է, իսկ «Բարնլին» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 19-րդ հորիզոնականը՝ ունենալով 13 միավոր։