Պեպ Գվարդիոլան վստահ չէ, որ թիմին կհաջողվի երկրորդ մրցաշրջանն անընդմեջ նվաճել թրեբլը

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան վստահ չէ, որ թիմին կհաջողվի երկրորդ մրցաշրջանն անընդմեջ նվաճել թրեբլը։

«Սա հեքիաթ է։ Նախ պետք է հաղթել «Էվերթոնին»: Ես կասեի, որ մենք 99,9% հավանականությամբ երկրորդ անընդմեջ թրեբլ չենք նվաճի, քանի որ երբեք, երբեք, երբեք ոչ մի թիմի չի հաջողվել դա անել»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում City Xtra-ն։

«Մանչեսթեր Սիթին» 49 միավորով երկրորդ տեղում է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում՝ 2 միավորով զիջելով «Լիվերպուլին»։