«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը խոսել է Բունդեսլիգայում մյունխենցիների երկրորդ տեղի մասին։
«Ես հասկացրեցի, որ ցանկանում եմ թիմային գավաթներ նվաճել: Սա այն է, ինչ դեռ պակասում է իմ կարիերային:
Բայց, ինչպես միշտ, ես խուճապի չեմ մատնվելու, ամեն դեպքում հանգիստ կլինեմ, կշարունակեմ անել հնարավոր ամեն ինչ թիմի համար, և հուսով եմ, որ շաբաթ օրը մենք կհաղթենք»,- Քեյնի խոսքերն է մեջբերում BBC-ն։
Փետրվարի 10-ին «Բավարիան» արտագնա խաղում կխաղա Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի առաջատար «Բայերի» հետ, հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:30-ին։