Հայտնի է դարձել 10 համարի մարզաշապիկի ճակատագիրը, եթե կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հեռանա Մադրիդի «Ռեալից»։
Ինչպես հայտնում է Realmadridexclusivo-ն, այս համարն առաջարկվել է կիսապաշտպան Էդուարդո Կամավինգային, սակայն ֆրանսիացին հրաժարվել է դրանից։ Կիսապաշտպանը այդ համարը կթողնի Մադրիդի «Ռեալի» ապագա նորեկին։ Ըստ հրապարակման՝ այս թիվը բաժին կհասնի ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեին։
Ավելի վաղ Cadena SER-ը հայտնել էր, որ Մոդրիչը չի երկարաձգի պայմանագիրը մադրիդցիների հետ և կարող է ավարտել կարիերան։
Կիսապաշտպանը «Ռեալում» հանդես է գալիս 2012 թվականից։ Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը անցկացրել է 26 հանդիպում, դարձել 1 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Մոդրիչի պայմանագիրն ավարտվում է 2024 թվականի ամռանը։