BUNDESLIGA. «Բայերը» երեք անպատասխան գնդակ ուղարկեց «Բավարիայի» դարպասը (VIDEO)

Գերմանական Բունդեսլիգայի 21-րդ տուրում «Բայերը» սեփական հարկի տակ մրցեց «Բավարիայի» դեմ։

Խաբի Ալոնսոյի տղաները առաջատարին վայել ֆուտբոլ ցույց տվեցին ու միավորներով պոկվեցին մյունխենյան գրանդից։

Առաջին կեսում «Բայերը» բացեց խաղի հաշիվը։ Աչքի ընկավ «Բավարիայից» վարձավճարով «Բայեր» տեղափոխված Յոսիպ Ստանիշիչը։ Երկրորդ կեսի սկզբում Ալեքս Գրիմալդոն կրկնապատկեց թիմի առավելությունը, իսկ արդեն ավելացված ժամանակում Ֆրիմպոնգը դրեց խաղի վերջնակետը՝ 3։0։

Այս խաղից հետո «Բայերն» ունի 55 միավոր ու առաջինն է, իսկ «Բավարիան» 50 միավորով՝ 2-րդը։