«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին նշել է, որ ծրագրում է կատալոնական ակումբում մնալ առնվազն մինչև 2024 թվականի վերջ։ 35-ամյա հարձակվողի պայմանագիրը «բլաուգրանայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։
«Բարսելոնայում ես ինձ շատ լավ եմ զգում, ինչպես նաև իմ ընտանիքը, մենք երջանիկ ենք այստեղ։ Իհարկե, կրկին խաղալ «Կամպ Նոուում» երբ մարզադաշտը վերաբացվի նոյեմբերին՝ վերանորոգումից հետո իմ նպատակներից մեկն է։ Սա կախարդական մարզադաշտ է: Իհարկե, ես ցանկանում եմ խաղալ այս խաղադաշտում։
Կարծում եմ, մենք պետք է սպասենք ևս 10 ամիս։ Հուսով եմ, որ տարվա վերջում կկարողանամ խաղադաշտ դուրս գալ «Կամպ Նոուում» և խաղալ այս ամբոխի և այս հիանալի մթնոլորտի առջև»,- ասել է Լևանդովսկին Sport.es-ին տված հարցազրույցում։
Այս մրցաշրջանում Լևանդովսկին բոլոր մրցաշարերում «Բարսելոնայի» 31 խաղում դարձել է 14 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։